ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News
Իրանի հոգևոր առաջնորդ Խամենեին պետք է շատ մտահոգված լինի։ Նման հայտարարություն է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ՝ ԱՄՆ-Իրան սպասվող բանակցությունների ձախողման ֆոնին։
Թրամփը, խոսելով Իրանի միջուկային ծրագրի մասին, ասել է․
«Եթե նրանք կրկին փորձեն, ես նրանց հստակ ասում եմ, մենք նրանց կուղարկենք հետ և կրկին կանենք մեր գործը»։
Հիշեցնենք՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև ծրագրվող բանակցությունները ձախողվել են, ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը լքել է Մերձավոր Արևելքը, իսկ Իրանի բանակն անցել է առավելագույն մարտական պատրաստության վիճակի: