Ինքը Ալիևի պատվերն է կատարում, ոնց ասի, տենց կանի, նրա հույսին է մնացել. Ծառուկյանը՝ Փաշինյանին

Փաշինյանն Ալիևի պատվերն է կատարում, ոնց ասի, տենց կանի, նրա հույսին է մնացել։ Այս մասին քարոզարշավի ժամանակ հայտարարեց ԲՀԿ առաջմորդ Գագիկ Ծառուկյանը։

«Դա ընտրություն է, ասենք մեկը եկեղեցի է կառուցում, մեկը եկեղեցի է քանդում, մեկը աշխատատեղ է ստեղծում, արդյունք է տալիս, մեկը վարկերն է ավելացնում, մեկը համերաշխություն է բերում։ Ես ասում եմ բոլորդ իրար հետ համերաշխ եղեք, չարություն, նախանձ մի կողմ դրեք։ Մեկն ատելություն է բերում, մեկը երաշխավորած խաղաղություն է բերում իր երկրին,  որ մենք կարողանանք պատերազմի դուռը փակենք։ Իսկ Փաշինյանը միայն Ալիևի հետ պատվերը կատարելով է զբաղված, Ալիևը ոնց ասի, այդպես կանի, նա միայն մնացել է Ալիևի հույսին»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

—00—ԼԱ

Leave a comment