ՇՄ նախարարը և Դևիդ Կուպերը քննարկել են «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի ներքո ընթացող գործընթացներ

Քաղաքականություն

04.02.2026 | 23:29

IPBES-ի շրջանակում ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Միացյալ Թագավորության «Բնության պահպանության հանձնաժողովի» նախագահ Դևիդ Կուպերի հետ՝ քննարկելու COP17 համաժողովի նախապատրաստական հարցերը, Կենսաբազմազանության գլոբալ շրջանակի (GBF) իրականացման ընթացքը և կենսաբազմազանության պահպանության ոլորտում համագործակցության ու ֆինանսավորման հնարավորությունները։։ Այս մասին հայտնում են նախարարությունից։

Հաշվի առնելով Դևիդ Կուպերի երկարամյա աշխատանքային փորձը ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի (CBD) շրջանակում, զրուցակիցները քննարկել են կոնվենցիայի ներքո ընթացող մի շարք գործընթացներ, այդ թվում 2026 թվականի հոկտեմբեր ամսին Հայաստանում հյուընկալվող COP17 համաժողովի կազմակերպչական և օրակարգային հարցեր։

Գնահատականներ և մոտեցումներ են փոխանակվել Կունմին-Մոնրեալի Գլոբալ կենսաբազմազանության շրջանակի (GBF) իրականացման ընթացքի վերաբերյալ և ձևակերպվել են առաջնահերթ համագործակցության ուղիներ։

Քննարկվել են նաև կենսաբազմազանության պահպանության ոլորտում ֆինանսավորման ուժեղացման և միջազգային համագործակցության խթանման վերաբերյալ հարցեր։

Leave a comment