https://arm.sputniknews.ru/20260521/sahmanazatman-kanvonakargin-petq-e-kcel-aranc-anklavneri-qartez-maruqjan-102451751.html
Սահմանազատման կանոնակարգին պետք է կցել առանց անկլավների քարտեզ․ Մարուքյան
Սահմանազատման կանոնակարգին պետք է կցել առանց անկլավների քարտեզ․ Մարուքյան
Sputnik Արմենիա
Ըստ Մարուքյանի` ՍԴ–ում սահմանազատման կանոնակարգը քննելու ժամանակ հարց չի բարձրացվել, թե ՀՀ կառավարությունն ինչ քարտեզով է ճանաչում Հայաստանը։ 21.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-21T16:49+0400
2026-05-21T16:49+0400
2026-05-21T16:49+0400
տիգրանաշեն
անկլավ
հայաստան
հայ-ադրբեջանական
սահմանադրական դատարան
սահմանադրություն
էդմոն մարուքյան
քարոզարշավ
«լուսավոր հայաստան» կուսակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/13/102350796_0:63:1440:873_1920x0_80_0_0_0eddbae7f52369cead2cc07bf7a4a62e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. Սահմանազատման կանոնակարգին պետք է կցել առանց անկլավների քարտեզ և վերջնականապես փակել այդ թեման։ Այս մասին Սահմանադրական դատարանի մոտ ընթացող քարոզարշավի ընթացքում ասաց «Լուսավոր Հայաստան» վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը։Արդեն մոտ մի քանի օր է՝ համացանցում տարածվել է տեղեկություն, որ Google քարտեզով ՀՀ Արարատի մարզի Տիգրանաշենի անվանումը փոփոխված է ադրբեջանականով, ՀՀ քարտեզից էլ դուրս է բերված։Նրա խոսքով` ՍԴ սահմանազատման կանոնակարգը բավարար չէ սահմանազատում իրականացնելու համար, քանի որ դրանով չի հաստատվել կոնկրետ քարտեզ։ «Լուսավոր Հայաստանը» պնդում է` սահմանազատման կանոնակարգին պետք է կցվի քարտեզ, որտեղ Ադրբեջանին հանձնելու որևէ անկլավ ՀՀ–ում չկա ու բանակցություններով հարցը փակել։Ըստ Մարուքյանի` տվյալ կանոնակարգով ՍԴ–ն նաև որոշել է, որ Սահմանադրության նախաբանը որևէ խնդիր չի առաջացնում հարևան պետությունների հետ հարաբերություններում և տարածքային որևէ պահանջ չկա։ Պնդեց` այս ամենից ելնելով` Սահմանադրության նախաբանը փոխելու, ինչպես նաև դրա համար հանրաքվե իրականացնելու կարիք չի տեսնում։Հիշեցնենք` Google քարտեզում Տիգրանաշենն ադրբեջանական անվանումով փոխվել է ոչ հիմա, այդ մասին հիշատակում եղել է դեռ 2025 թվականի նոյեմբերին, բայց հստակ երբ է փոխվել` անհայտ է։ Մի բան է պարզ, դա արվել է 2021 թվականից հետո։ Փոփոխությունը տեղի է ունեցել միջազգային (անգլերեն, իսպաներեն, ֆրանսերեն) տարբերակում։ Հայերեն և ռուսերեն տարբերակներում անվանումների 2 տարբերակն էլ կա։
տիգրանաշեն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/13/102350796_0:0:1440:1080_1920x0_80_0_0_a05c84fcdbc68461d02b724c6691f1e7.jpg.webp
տիգրանաշեն, անկլավ, հայաստան, հայ-ադրբեջանական, սահմանադրական դատարան, սահմանադրություն, էդմոն մարուքյան, քարոզարշավ, «լուսավոր հայաստան» կուսակցություն
տիգրանաշեն, անկլավ, հայաստան, հայ-ադրբեջանական, սահմանադրական դատարան, սահմանադրություն, էդմոն մարուքյան, քարոզարշավ, «լուսավոր հայաստան» կուսակցություն
Ըստ Մարուքյանի` ՍԴ–ում սահմանազատման կանոնակարգը քննելու ժամանակ հարց չի բարձրացվել, թե ՀՀ կառավարությունն ինչ քարտեզով է ճանաչում Հայաստանը։
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. Սահմանազատման կանոնակարգին պետք է կցել առանց անկլավների քարտեզ և վերջնականապես փակել այդ թեման։ Այս մասին Սահմանադրական դատարանի մոտ ընթացող քարոզարշավի ընթացքում ասաց «Լուսավոր Հայաստան» վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը։
Արդեն մոտ մի քանի օր է՝ համացանցում տարածվել է տեղեկություն, որ Google քարտեզով ՀՀ Արարատի մարզի Տիգրանաշենի անվանումը փոփոխված է ադրբեջանականով, ՀՀ քարտեզից էլ դուրս է բերված։
«Սոցցանցերում մարդիկ անհանգիստ են, խոսում են Տիգրանաշենի անվանումը փոխելու մասին։ Սահմանազատման մասին կանոնակարգը հաստատելը վիճակվել էր Սահմանադրական դատարանին։ ՍԴ–ում սա քննելու ժամանակ հարց չի բարձրացվել, թե ՀՀ կառավարությունն ինչ քարտեզով է ճանաչում Հայաստանը։ Կանոնակարգում որևէ քարտեզ չի կցվել, ուղղակի գրվել է Տավուշի մարզի հարակից տարածքում սահմանազատումը կիրականացվի 1976 թվականի ԽՍՀ գլխավոր շտաբի հերթապահության մեջ դրված մի քարտեզով։ Ստացվում է, որ ՍԴ–ն հաստատել է մի կանոնակարգ, որտեղ խոսվում է հայ–ադրբեջանական սահմանի սահմանազատման մասին, բայց չկա քարտեզ, հետևաբար պարզ չէ` ինչ խնդիրների կարող ենք հանգել։ Այդ մասին մենք իմանում ենք Ադրբեջանից ու Google քարտեզից»,– ասաց Մարուքյանը։
Նրա խոսքով` ՍԴ սահմանազատման կանոնակարգը բավարար չէ սահմանազատում իրականացնելու համար, քանի որ դրանով չի հաստատվել կոնկրետ քարտեզ։ «Լուսավոր Հայաստանը» պնդում է` սահմանազատման կանոնակարգին պետք է կցվի քարտեզ, որտեղ Ադրբեջանին հանձնելու որևէ անկլավ ՀՀ–ում չկա ու բանակցություններով հարցը փակել։
Ըստ Մարուքյանի` տվյալ կանոնակարգով ՍԴ–ն նաև որոշել է, որ Սահմանադրության նախաբանը որևէ խնդիր չի առաջացնում հարևան պետությունների հետ հարաբերություններում և տարածքային որևէ պահանջ չկա։ Պնդեց` այս ամենից ելնելով` Սահմանադրության նախաբանը փոխելու, ինչպես նաև դրա համար հանրաքվե իրականացնելու կարիք չի տեսնում։
«Նման հանրաքվե անցկացնելը նշանակում է, որ Հայաստանն ընդունում է Ադրբեջանի պահանջը (փոխել ՀՀ սահմանադրությունը, հանել նախաբանը, որտեղ Անկախության հռչակագիրն է – խմբ.), անտեսում որոշումը, արհամարհում է սեփական Սահմանադրական դատարանը։ Եթե հիմա արդեն չեն չոքել, ապա հունիսի 7-ից հետո այս հարցերն անպայման կչոքեն հայ ազգի առաջ։ ՍԴ–ն պետք է տեր կանգնի իր որոշմանը»,– ասաց Մարուքյանը։