Իգոր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ. ՀՅԴ ԳՄ անդամի փաստաբանների միջնորդությունը մերժվեց

https://arm.sputniknews.ru/20260521/igvor-sargsjany-kmna-tnajin-kalanqi-tak-hjd-gm-andami-pastabanneri-mijnvordutjuny-merzhvec-102451933.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/15/102454479_126:0:1885:1319_1920x0_80_0_0_091abbbae779c31bdb64205155bdf5e6.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իգոր սարգսյան, տնային կալանք, միջնորդություն

իգոր սարգսյան, տնային կալանք, միջնորդություն

Բաժանորդագրվել

Պաշտպանական կողմը շեշտել է, որ Սարգսյանն ունի առողջական խնդիրներ և պատգամավորի թեկնածու է, սակայն դատավոր Կարեն Ֆարխոյանը մերժեզ միջնորդությունը։

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. «Սրբազան պայքարի» գործով անցնող ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ։ Նույն գործով հերթական դատական նիստի ժամանակ նախագահող դատավոր Կարեն Ֆարխոյանը մերժեց փաստաբանների միջնորդությունները և Սարգսյանի տնային կալանքը երկարաձգեց ևս 2 ամսով։

Փաստաբանական կողմը դատարանին հիշեցրեց, որ Իգոր Սարգսյանը պատգամավորի թեկնածու է, ինչպես նաև ունի առողջական խնդիրներ, և նրան նշանակված են ներարկումներ ու ֆիզիոթերապիա։

«Իգոր Սարգսյանի նկատմամբ, բացի տնային կալանքից, կիրառված են նաև բացակայելու արգելքն ու գրավը, և դրանք բավարար երաշխիք են։ Բավարար երաշխիք է նաև վարչական հսկողությունը. դատարանը կարող է վարչական հսկողության շրջանակում սահմանափակել շփումները։ Եթե մտավախություն կա, որ գործով վկաների հետ կարող է շփվել, ապա դատարանը կարող է արգելք ու սահմանափակում դնել այդ մարդկանց հետ շփումների մասով»,– ասացին պաշտպանները։

Հանրային մեղադրողները դեմ էին միջնորդությանը, ավելին՝ նրանք պահանջեցին, որ տնային կալանքը երկարաձգվի 3 ամսով։

Ինքը՝ Սարգսյանը, դիմելով դատարանին` հայտարարեց, որ իրենց կալանքի տակ են պահում զուտ քաղաքական գործընթացներից մեկուսացնելու համար։

«Խնդիրը մեզ քաղաքական գործընթացներից մեկուսացնելն է, ինչն ակնհայտ է։ Չկան վկաներ, որոնց վրա կարող ենք ազդեցություն ունենալ, քանի որ այս գործով անցնող բոլոր անձինք այս դահլիճում են: Մեր այս ամբողջ գործի մեջ չկա մի բան, որով մեր հասարակությանն ու ժողովրդին մղենք ինչ-որ հակասահմանադրական կամ հակաօրինական գործողության։ Բայց երկրի առաջին դեմքը դրսում քարոզչություն է անում ու սպառնում՝ ասելով՝ 150 հազարն ինչո՞ւ չմեռան, մեռնեի՛ք, որ ես խնդիր չունենայի նորից ընտրվելու։ «Ինչո՞ւ չեք մեռել». ազգի կյանքը փրկած մարդկանց ասում է՝ այդ ինչպե՞ս փախաք այստեղ ու չմեռաք։ Նստելով էլ կպայքարեմ, խնդիր չկա, բայց Փաշինյանն ուզում է այդ սերնդին վերացած տեսնել»,– իր խոսքում ասաց Իգոր Սարգսյանը։

Հիշեցնենք` ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։ Այս գործով 18 անձ է անցնում, այդ թվում` Բագրատ սրբազանը։
«Սրբազան պայքարի» գործով անցնող Իգոր Սարգսյանի կալանքը տնային կալանքով փոխարինվել էր 2025թ–ի նոյեմբերի 13–ին։

Leave a comment