Հայաստանը չի մաքառում և գոյատևում, այլ ապրում է ու զարգանում. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ երկրում տեղի է ունենում շատ լուրջ քաղաքական գործընթաց, որի հիմնական առաջնորդողները երեխաներն են։

«Ավելի ու ավելի շատ եմ հակվում այս գործընթացն անվանել «երեխաների հեղափոխություն», քանի որ նրանք այս ընթացքում անընդհատ ներշնչում են թե՛ ինձ, և թե՛, համոզված եմ, ծնողներին»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ այս քաղաքական գործընթացը վկայությունն է այն բանի, որ երկարատև ու ծանր փորձություններից հետո, ի վերջո, մտնում ենք կյանքի մի շրջափուլ, որտեղ Հայաստանը չի մաքառում և գոյատևում, այլ ապրում է ու զարգանում։

Նրա խոսքով՝ Հայաստանը գործարարությամբ զբաղվելու համար դառնում է լավագույն տեղը, և դա այն բանի արդյունքն է, որ օլիգարխիան հետևողականորեն արմատախիլ է արվում։

Leave a comment