Փոքրիկ Իշխան կրթահամալիր. 25 տարվա արժեքային մոլորակ

25 տարի առաջ մի քանի աշակերտով սկսված ճանապարհն այսօր դարձել է մեծ ու ջերմ համայնք։ Փոքրիկ Իշխան կրթահամալիրը նշում է իր 25-ամյակը՝ մեկ հարկի տակ հավաքելով ուսուցիչներին, շրջանավարտներին, ծնողներին ու գործընկերներին։

Կրթահամալիրում վստահ են՝ ժամանակակից դպրոցը միայն գիտելիք փոխանցող վայր չէ․ այն առաջին հերթին արժեքներ ձևավորող միջավայր է։ Սեր, պատասխանատվություն, փոխադարձ հարգանք ու մարդ կրթելու գաղափար՝ հենց այս սկզբունքներով է «Փոքրիկ Իշխանը» անցել իր 25-ամյա ճանապարհը։

Տոնական միջոցառման ընթացքում հնչեցին շնորհավորանքներ ու հիշողություններ, ներկայացվեց կրթահամալիրի նոր հիմներգը, իսկ տարիներ շարունակ նվիրված աշխատած մանկավարժները պարգևատրվեցին շնորհակալագրերով։ Օրվա ավարտին համայնքը միասին հավաքեց խորհրդանշական «համագործակցության մոլորակը»՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ այստեղ ստեղծվել է ոչ պարզապես կրթօջախ, այլ մի միջավայր, որտեղ յուրաքանչյուր երեխա կարևոր է, լսված ու սիրված։

Leave a comment