https://arm.sputniknews.ru/20260521/irann-atsneri-artadrutjuny-shat-aveli-arag-e-verakangnum-qan-spasum-er-amnn-zlm-102446242.html
Իրանն ԱԹՍ–ների արտադրությունը շատ ավելի արագ է վերականգնում, քան սպասում էր ԱՄՆ–ն․ ԶԼՄ
Իրանն ԱԹՍ–ների արտադրությունը շատ ավելի արագ է վերականգնում, քան սպասում էր ԱՄՆ–ն․ ԶԼՄ
Sputnik Արմենիա
Իրանն արդեն 6 ամիս անց կարող է ամբողջությամբ վերականգնել ԱԹՍ-ների միջոցով հարվածներ հասցնելու իր ներուժը։ 21.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-21T15:22+0400
2026-05-21T15:22+0400
2026-05-21T15:22+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
անօդաչու թռչող սարք (աթս)
արտադրություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/16/89242199_0:34:680:417_1920x0_80_0_0_2a7c969bd38bffd77dd7fcac84888623.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. Իրանն իր զինված ուժերն ու սպառազինությունների արտադրությունը շատ ավելի արագ է վերականգնում, քան սպասում էր ԱՄՆ-ն: Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով ամերիկյան հետախուզության տվյալներին ծանոթ աղբյուրներին:Նշվում է, որ ապրիլին սկսված վեցշաբաթյա հրադադարի ընթացքում Իրանը վերսկսել է անօդաչու թռչող սարքերի բաղադրիչների արտադրությունը:«Ամերիկյան որոշ հատուկ ծառայությունների գնահատականներով՝ Իրանն արդեն 6 ամսից ամբողջությամբ կվերականգնի անօդաչու թռչող սարքերով հարվածներ հասցնելու իր ներուժը», – հայտնում է լրատվամիջոցը։Ավելի վաղ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել էր, որ Իրանի զինուժը ԱՄՆ-ի հետ հրադադարը լավագույնս օգտագործել է իր հնարավորությունները վերականգնելու համար:Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Իրանը պատասխան հարվածներ էր հասցնում Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաներին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։Չնայած պայմանավորվածությունների բացակայությանը՝ կողմերը ձեռնպահ են մնում ռազմական գործողությունների վերսկսումից, միաժամանակ ԱՄՆ-ն ուժեղացրել է տնտեսական ճնշումը, այդ թվում` Իրանի արտաքին առևտրի սահմանափակման միջոցառումները:
իրանի իսլամական հանրապետություն
ամն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/16/89242199_40:0:641:451_1920x0_80_0_0_c051def9132dee54eeae66b2a0a9007a.jpg.webp
իրանի իսլամական հանրապետություն, ամն, անօդաչու թռչող սարք (աթս), արտադրություն
իրանի իսլամական հանրապետություն, ամն, անօդաչու թռչող սարք (աթս), արտադրություն
Իրանն արդեն 6 ամիս անց կարող է ամբողջությամբ վերականգնել ԱԹՍ-ների միջոցով հարվածներ հասցնելու իր ներուժը։
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. Իրանն իր զինված ուժերն ու սպառազինությունների արտադրությունը շատ ավելի արագ է վերականգնում, քան սպասում էր ԱՄՆ-ն: Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով ամերիկյան հետախուզության տվյալներին ծանոթ աղբյուրներին:
Նշվում է, որ ապրիլին սկսված վեցշաբաթյա հրադադարի ընթացքում Իրանը վերսկսել է անօդաչու թռչող սարքերի բաղադրիչների արտադրությունը:
«Ամերիկյան որոշ հատուկ ծառայությունների գնահատականներով՝ Իրանն արդեն 6 ամսից ամբողջությամբ կվերականգնի անօդաչու թռչող սարքերով հարվածներ հասցնելու իր ներուժը», – հայտնում է լրատվամիջոցը։
Ավելի վաղ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել էր, որ Իրանի զինուժը ԱՄՆ-ի հետ հրադադարը լավագույնս օգտագործել է իր հնարավորությունները վերականգնելու համար:
Չնայած պայմանավորվածությունների բացակայությանը՝ կողմերը ձեռնպահ են մնում ռազմական գործողությունների վերսկսումից, միաժամանակ ԱՄՆ-ն ուժեղացրել է տնտեսական ճնշումը, այդ թվում` Իրանի արտաքին առևտրի սահմանափակման միջոցառումները: