Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մոսկվան լսել է Եվրոպայից, այդ թվում՝ Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբից հայտարարություններ, որ անհրաժեշտ է խոսել ռուսների հետ, և որ ռուսները պատրաստ են, ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Իրոք, վերջին երեք-չորս շաբաթների ընթացքում մենք լսել ենք Ֆինլանդիայի նախագահ պարոն Ստուբի հայտարարությունները։ Ի դեպ, մենք նաև լսել ենք Բեռլինից հայտարարություններ, որ վաղ թե ուշ անհրաժեշտ կլինի խոսել ռուսների հետ։ Ռուսները պատրաստ են զրույցի», – լրագրողներին ասել է Պեսկովը։
Նա հավելել է, որ երկխոսությունը միշտ ավելի լավ է, քան «հարցերը տանել դեպի լիակատար բախում»։
«Եվ հենց դա են անում եվրոպացիները հիմա», – հավելել է Պեսկովը։