Մակրոնն ու Ալիևը զրուցել են հեռախոսով. քննարկել են նաև ՀՀ–ի հետ խաղաղության գործընթացը

https://arm.sputniknews.ru/20260521/makrvonn-u-alievy-zrucel-en-herakhvosvov-qnnarkel-en-naev-hhi-het-khaghaghutjan-gvortsyntacy-102445759.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/11/71220530_89:0:1512:1067_1920x0_80_0_0_b35c6f608016e4fcdf6ca92c48ab4850.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, ադրբեջան, ֆրանսիա, էմանուել մակրոն, իլհամ ալիև

հայաստան, ադրբեջան, ֆրանսիա, էմանուել մակրոն, իլհամ ալիև

Բաժանորդագրվել

Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ կայացած զրույցի ընթացքում քննարկվել են նաև Փարիզի և Բաքվի երկկողմ հարաբերությունները:

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Նա այդ մասին գրել է X սոցցանցի իր էջում:

«Զրուցեցի Իլհամ Ալիևի հետ։ Վերահաստատեցի Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության դինամիկային և կարևորեցի դրա շարունակականությունը։ Անդրադարձանք նաև տարածաշրջանային խնդիրներին և մեր երկկողմ հարաբերությունների զարգացման ներուժին», – նշել է Ֆրանսիայի նախագահը:

Ալիևն իր հերթին X-ում գրել է, որ զրույցը տեղի է ունեցել ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ։ Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր, ինչպես նաև մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ: Քննարկվել են նաև տարածաշրջանային և գլոբալ գործընթացները։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
2026 թվականի հունվարի 14-ին հրապարակվեց «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։

Leave a comment