Քոնոր Մաքգրեգորը գնահատել է իր մարզավիճակը

UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի մարտիկ Քոնոր Մաքգրեգորը գնահատել է իր մարզավիճակն ամերիկացի Մաքս Հոլուեյի դեմ մենամարտից առաջ։

«Շնորհակալություն սիրո, աջակցության և խրախուսանքի համար։ Սա իսկապես ինձ էներգիա է տալիս այս մարտահրավերներով լի մարզական ճամբարի համար։

Շատ շնորհակալ եմ ինձ շրջապատող թիմին։ Իմ մարզիչներն ու սպարինգ-մրցակիցները լիովին նվիրված են իրենց առջև դրված խնդրին, և մեր մարզասրահում հրաշալի մթնոլորտ է։

Ես լավագույն մարզավիճակում եմ, որ երբևէ եղել եմ և անհամբեր սպասում եմ իմ մարտարվեստի հմտությունները աշխարհին ցուցադրելու հնարավորությանը»,- սոցիալական ցանցերում գրել է իռլանդացի մարտիկը։

Հիշեցնենք, որ Քոնոր Մաքգրեգորի և Մաքս Հոլուեյի մենամարտը կկայանա հուլիսի 12-ին Լաս Վեգասում կայանալիք UFC 329 մրցաշարում։ Նրանք հանդիպել են նաև 2013 թվականին, երբ միավորներով հաղթել է իռլանդացի մարտիկը։

37-ամյա Մաքգրեգորը նախորդ մենամարտն անցկացրել է 2021 թվականի ամռանը, երբ ծանր վնասվածք էր ստացել ամերիկացի Դասթին Պորյեի հետ մրցելիս։ Խառը մենամարտերում նա մասնակցել է 28 հանդիպման, տարել 22 հաղթանակ ու կրել 6 պարտություն։

Leave a comment