Պետական դավաճանը ամենաբարձրն է գոռում, որ իր ընդդիմախոսը դավաճան է․ Թևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

21.05.2026 | 13:53

«Այն դեպքն է, երբ պետական դավաճանը ամենաբարձրն է գոռում, որ իր ընդդիմախոսը դավաճան է»,- այսօր հրավիրված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հրատապ ասուլիս ժամանակ ասաց կուսակցության երկրորդ համար, «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը՝ անդրադառնալով նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանը։

Փաշինյանը Վանաձորում հանրահավաքի ժամանակ նշել էր, որ ԱԱԾ-ն  հանցագործության մասին հաղորդում կներկայացնի Քննչական կոմիտե, ակնկալելով, որ «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանի դեմ քրեական գործ կհարուցվի հայրենիքի դավաճանության հոդվածով։

Անդրանիկ Թևանյանն արձագանքել էր Փաշինյանի այս հայտարարությանը՝ նշելով, որ դա վկայում է իշխանությունների վախերի և «փրփուրներից կախվելու» մասին։ Նա մեղադրել էր վարչապետին իրավապահ համակարգին ուղիղ ցուցումներ տալու մեջ։

«Նիկոլ Փաշինյանը պետք է պատասխանի, թե ինչպես եղավ, որ ինքն ու իր շրջապատը դարձան դոլարային միլիոնատերեր, որոշ դեպքերում միլիարդատերեր, որովհետև իր շրջապատի բիզնեսմեններից մեկի տարեկան շահույթը մաքուր 1,5 մլրդ դոլար է։ Նիկոլ Փաշինյանը պետք է պատասխանի, թե ինչու, այսպես կոչված, սահմանազատման և սահմանագծման շրջանակներում Հայաստանը միակողմանի զիջումների գնաց Տավուշի մարզում։ Բոլորս պետք է հասկանանք, թե ինչ նախապայմանների տակ է մտել Փաշինյանը և դրանից հետո կհասկանանք, թե ինչի է նման ագրեսիվ վարք դրսևորում», – ասուլիսին ասաց Թևանյանը։

 

Մանրամասները տեսանյութում։

Leave a comment