Հայաստանում կբարձրացվեն խոշոր եղջերավոր անասունների (ԽԵԱ) տոհմային տնտեսությունների ստեղծման պետական սուբսիդիաները։ Համապատասխան որոշումն ընդունվել է Կառավարության մայիսի 21-ի նիստում։
Ուղղակի սուբսիդավորման նոր դրույքաչափերը Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հայտարարության համաձայն՝ ուղղակի սուբսիդիաների չափը սահմանվելու է 50%՝ անկախ գնվող գլխաքանակից, ինչը նպատակ ունի խթանել ավելի խոշոր տնտեսությունների հիմնումը: Նախկինում գործում էր տարբերակված մոդել. մինչև 25 գլուխ տոհմային անասուն ձեռք բերելու դեպքում պետությունը սուբսիդավորում էր արժեքի մինչև 30%-ը, իսկ 25 գլխից ավելիի դեպքում՝ 40%-ը։
Բացի այդ, մեկ գլխի հաշվարկով սուբսիդիայի առավելագույն բացարձակ չափը 1 միլիոն դրամից բարձրացվել է մինչև 1,1 միլիոն դրամ։
Վարկավորման պայմանների փոփոխությունները Գործադիրի որոշմամբ էականորեն վերանայվել են նաև տոհմային անասունների ձեռքբերման նպատակային վարկերի սուբսիդավորման մեխանիզմները: Սուբսիդավորման ենթակա վարկի առավելագույն դրույքաչափը սահմանված է 14%:
Մինչ այժմ գործող և նոր ընդունված պայմանների համեմատությունը ներկայացված է ստորև.
|
Ցուցանիշ |
Նախկին պայմաններ |
Նոր պայմաններ |
|
Տոկոսադրույք ներկրման դեպքում |
3% |
0% (ամբողջական սուբսիդավորում) |
|
Տոկոսադրույք ներքին շուկայում գնման դեպքում |
2% |
0% (ամբողջական սուբսիդավորում) |
|
Մայր գումարի արտոնյալ ժամանակահատված |
12 ամիս |
18 ամիս |
Այսպիսով, նոր կարգավորմամբ տոկոսադրույքները պետության կողմից կսուբսիդավորվեն ամբողջությամբ, և տնտեսվարողները կվճարեն միայն վարկի մայր գումարը:
Ծրագրի ընթացիկ արդյունքները Նախարարության տվյալներով՝ նախորդ սուբսիդավորման ծրագրերի շրջանակում տեղական բիզնեսի կողմից սկզբնական շրջանում ձեռք է բերվել 2600 գլուխ տոհմային անասուն: Վերջին մի քանի տարիների ընթացքում դրանց բնական աճի և վերարտադրության արդյունքում ընդհանուր գլխաքանակը հասել է 12,2 հազարի։