Բրազիլի հավաքականի և «Սանթոսի» հարձակվող Նեյմարի մասնակցությունը հարցականի տակ է ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում կայանալիք աշխարհի առաջնությանը, հաղորդում է Onefootball.com-ը՝ հղում անելով O Globo-ին։
34-ամյա ֆուտբոլիստը վնասվածք է ստացել «Կորիտիբայի» դեմ Բրազիլի առաջնության 16-րդ տուրի խաղում, որը կայացել է մայիսի 17-ին։ Վնասվածքի պատճառով Նեյմարը բաց է թողնելու «Սանթոսի» առաջիկա հանդիպումները։ Նա չի մարզվելու առնվազն մեկ շաբաթ։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Նեյմարը տևական ընդմիջումից հետո հրավիրվել էր Բրազիլի հավաքական՝ մասնակցելու հունիսի 11-ից հուլիսի 19-ին կայանալիք ԱԱ-2026-ին, որի խմբային փուլում բրազիլացիները մրցելու են Մարոկկոյի, Շոտլանդիայի և Հայիթիի հավաքականների հետ։ Բրազիլի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն նախորդ անգամ ազգային թիմի կազմում խաղացել է 2023 թ․ հոկտեմբերին։