https://arm.sputniknews.ru/20260521/varelu-iravunqic-zrkvatsnerin-verabervogh-nakhagitsn-arden-hanrajin-qnnarkman-e-drvel-102442922.html
Վարելու իրավունքից զրկվածներին վերաբերող նախագիծն արդեն հանրային քննարկման է դրվել
Վարելու իրավունքից զրկվածներին վերաբերող նախագիծն արդեն հանրային քննարկման է դրվել
Sputnik Արմենիա
Գործող օրենքի համաձայն` զրկման ժամկետի ավարտից հետո վարելու իրավունքի վերականգնումն իրականացվում է քննությունների հիման վրա։ 21.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-21T14:07+0400
2026-05-21T14:07+0400
2026-05-21T14:07+0400
հայաստան
վարորդական իրավունք
նիկոլ փաշինյան
ներքին գործերի նախարարություն (նգն)
https://cdn.am.sputniknews.ru/img/847/32/8473277_0:202:1200:877_1920x0_80_0_0_19e8386c6cab1f568ceb88bec90a7520.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի` վարորդական իրավունքից զրկված քաղաքացիների վկայականները վերականգնելու առաջարկն արդեն հանրային քննարկման է դրվել։ Այս մասին տեղեկանում ենք e-draft.am հարթակից։Օրենքի նախագիծը շրջանառության մեջ է դրել ՀՀ ներքին գործերի նախարարությունը:Մայիսի 16-ին Փաշինյանը Կենտրոն վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ առաջարկ արեց իրեն մոտեցած վարորդներին, որոնք խմածության հետևանքով զրկվել են վարելու իրավունքից` քննություն չեն հանձնի այդ իրավունքը վերականգնելու համար, բայց ավելի քիչ բալեր կունենան։Գործող օրենքի համաձայն` վարելու իրավունքից զրկման ժամկետի ավարտից հետո վարելու իրավունքի վերականգնումն իրականացվում է քննությունների հիման վրա՝ անկախ նրանից, թե զրկումն առաջին անգամ է կիրառվել, թե ոչ։6 տուգանային միավորը փորձաշրջանի ընթացքում սպառելու դեպքում վարորդը 1 տարով կզրկվի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից։Միաժամանակ առաջարկվում է սահմանել անցումային դրույթ, որով 2020 թվականի հունվարի 1-ից հետո վարելու իրավունքից զրկված անձինք ևս միայն մեկ անգամ կկարողանան վերականգնել իրենց վարելու իրավունքը՝ համապատասխան պետական տուրքի վճարմամբ և 13 միավորի փոխարեն 6 տուգանային միավորի հատկացմամբ՝ կրկին 1 տարվա փորձաշրջանով։Հիշեցնենք` ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ապրիլի 16-ին ԱԺ–ում հայտնեց, որ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից նախորդ տարի զրկվել է 5435 անձ, որից 90,1 տոկոսը եղել է ոչ սթափ վիճակում։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/847/32/8473277_0:0:1200:900_1920x0_80_0_0_727110e2195595fae967ae54012612ff.jpg.webp
հայաստան, վարորդական իրավունք, նիկոլ փաշինյան, ներքին գործերի նախարարություն (նգն)
հայաստան, վարորդական իրավունք, նիկոլ փաշինյան, ներքին գործերի նախարարություն (նգն)
Գործող օրենքի համաձայն` զրկման ժամկետի ավարտից հետո վարելու իրավունքի վերականգնումն իրականացվում է քննությունների հիման վրա։
Օրենքի նախագիծը շրջանառության մեջ է դրել ՀՀ ներքին գործերի նախարարությունը:
Գործող օրենքի համաձայն` վարելու իրավունքից զրկման ժամկետի ավարտից հետո վարելու իրավունքի վերականգնումն իրականացվում է քննությունների հիման վրա՝ անկախ նրանից, թե զրկումն առաջին անգամ է կիրառվել, թե ոչ։
«Առաջարկվում է փոխել վարելու իրավունքի վերականգնման ներկա մոդելը։ Արդյունքում զրկման ժամկետի ավարտից հետո վարորդներին 13-ի փոխարեն 6 տուգանային միավոր կտրամադրվի, ինչպես նաև 1 տարի ժամկետով փորձաշրջանի ընթացակարգ։ Վարորդները պետք է այդ ժամանակ նաև սահմանված պետական տուրք վճարեն` 50 000 դրամ։ Երկրորդ կամ հաջորդ անգամ վարելու իրավունքից զրկվելու դեպքում վարելու իրավունքը հնարավոր կլինի վերականգնել որակավորման քննություններ հանձնելուց հետո»,– ասված է նախագծում։
6 տուգանային միավորը փորձաշրջանի ընթացքում սպառելու դեպքում վարորդը 1 տարով կզրկվի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից։
Միաժամանակ առաջարկվում է սահմանել անցումային դրույթ, որով 2020 թվականի հունվարի 1-ից հետո վարելու իրավունքից զրկված անձինք ևս միայն մեկ անգամ կկարողանան վերականգնել իրենց վարելու իրավունքը՝ համապատասխան պետական տուրքի վճարմամբ և 13 միավորի փոխարեն 6 տուգանային միավորի հատկացմամբ՝ կրկին 1 տարվա փորձաշրջանով։
Հիշեցնենք` ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ապրիլի 16-ին ԱԺ–ում հայտնեց, որ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից նախորդ տարի զրկվել է 5435 անձ, որից 90,1 տոկոսը եղել է ոչ սթափ վիճակում։