Ֆուտզալի Հայաստանի գավաթի եզրափակիչում գրանցվել է խոշոր հաշիվ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Յունիսպորտը» դարձել է ֆուտզալի Հայաստանի գավաթի խաղարկության հաղթող։

Եզրափակիչում Ալեքսանդր Դիբրիվնու գլխավորած թիմը 10։1 հաշվով վստահ հաղթանակի է հասել «ՊրոԴեվի» նկատմամբ։

Դուբլի հեղինակ են դարձել Էդվարդ Մկրտչյանը և Պուտրուս Վասիլևը։ Մեկական գոլ են խփել Միհրան Դերմենջյանը, Էդգար Մկրտչյանը, Սարգիս Մարգարյանը, Նարեկ Գալստյանը, Մամիկոն Դերմենջյանը և Ռաֆիկ Մելիքյանը:

«Յունիսպորտը» նաև դուրս է եկել ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի փլեյ-օֆֆի եզրափակիչ, որտեղ կմրցի «Երևանի» հետ։

Leave a comment