Սի Ծինփինը պլանավորում է այցելել Հյուսիսային Կորեա․ Yonhap

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կարող է շուտով այցելել Հյուսիսային Կորեա, հաղորդում է Yonhap լրատվական գործակալությունը՝ հղում անելով Հարավային Կորեայի կառավարության աղբյուրներին։

«Մենք ստացել ենք հետախուզական տվյալներ, որոնք ցույց են տալիս, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը շուտով կայցելի Հյուսիսային Կորեա»,- ասել է գործակալության աղբյուրներից մեկը։ Մեկ այլ պաշտոնյա ասել է, որ այցը կարող է տեղի ունենալ մայիսի վերջին կամ հունիսի սկզբին։

Նշենք, որ Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին այցելել է Հյուսիսային Կորեա ապրիլին։

Leave a comment