Լավ եմ արել չեմ զոհվել, իսկ ավելի ճիշտ բախտս ա բերել, որ չեմ զոհվել, քանի որ էն արկը, որի հարվածի ալիքի տակ մնացի ու ուղեղի ցնցում ստացա, ականջներիս մեջ էլ միչև հիմա խշշոց կա, կարար իմ ու մյուս տղեքի թաքստոցի վրա ընկներ ու բոլորս զոհվեինք։ Լավ եմ արել չեմ զոհվել, բախտս բերել ա, իսկ այ կապուտաչյա Գուգոն (սիրուն, բայց վախվորած աչքերը տպվել են հիշողությանս մեջ) զոհվեց, խեղդամահ էղավ՝ մնալով իր իսկ փորած թաքստոցի փլատակների մեջ։ Լավ եմ արել, չեմ զոհվել, իսկ Օհանավանցի Արմենը, ով երկու երեխաների հայր էր, զոհվեց հենց խրամատում, արկի բեկորները ամբողջ մարմինը քրքրել էին (արյունոտ զրահաբաճկոնը միջև հիմա տպված ա հիշողությանս մեջ)։ Լավ եմ արել, չեմ զոհվել այ դասալիք, ստախոս, պոպուլիստ, ճիվաղի հոգեբանությամբ թշնամու հետ համագործակցող կոլաբորանտ
Հ.Գ.
#տականք #պիղծ #ստոր