Վերջին օրերին Հանրային հեռուստաընկերության եթերային և թվային ենթակառուցվածքները ենթարկվել են լայնածավալ կիբեռհարձակման։
Հարձակման թիրախը Եվրոպական քաղաքական համայնքի միջոցառումների հեռարձակումներին միջամտելն էր, որից հետո փորձեր են կատարվել խաթարելու նաև Հանրային հեռուստաընկերության ալիքների բնականոն հեռարձակումը։
Բարեբախտաբար, ձեռնարկված օպերատիվ և տեխնիկական միջոցառումների շնորհիվ հնարավոր է եղել կանխել խափանումները, և հարձակման փորձերը որևէ էական ազդեցություն չեն ունեցել։ Տեղի ունեցածով զբաղվում են իրավապահ մարմինները:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)