Սյունիքում «Mercedes Sprinter»–ներ են բախվել. վարորդներից մեկը մահացել է հիվանդանոցում

Բաժանորդագրվել

Մեքենաները բախվել են Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհին։

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. Սյունիքում «Mercedes Sprinter»–ներ են բախվել, բախման հետևանքով 1 մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

Դեպքը տեղի է ունեցել երեկ՝ մայիսի 20-ին։ Ժամը 22:10-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 243 կմ հատվածում բախվել են Վայոց Ձորի մարզի բնակիչներ 60-ամյա Մխիթար Հ.-ի վարած «Mercedes Sprinter» և 56-ամյա Գարուն Ե.-ի վարած «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենաները։

Գարուն Ե.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գորիս» բժշկական կենտրոն, որտեղ մահացել է։

Երևանի Դավիթ Բեկի փողոցում «ԿամԱԶ»-ը մխրճվել է տան մեջ, վարորդը մահացել է. լուսանկար

Leave a comment