Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցում «վերահսկվող ծովային գոտի» ստեղծելու մասին

Իրանի նորաստեղծ Պարսից ծոցի նեղուցների վարչությունը հայտարարել է Հորմուզի նեղուցում «վերահսկվող ծովային գոտի» սահմանելու մասին։

X սոցիալական ցանցում հրապարակված հայտարարության համաձայն՝ գոտին արևելյան հատվածում սահմանափակվում է Իրանի Քուհե-Մոբարաք շրջանից մինչև ԱՄԷ-ի հարավային Ֆուջեյրա ձգվող գծով, իսկ արևմտյան հատվածում՝ Իրանի Քեշմ կղզու ծայրամասից մինչև ԱՄԷ-ի Ումմ ալ-Քուվեյն ընկած հատվածով։

Հայտարարության մեջ նշվում է, որ նեղուցը հատելու համար այդ գոտով անցնող նավերը պետք է նախապես համակարգեն իրենց երթուղին և ստանան համապատասխան թույլտվություն վարչությունից։

Հորմուզի նեղուցը համարվում է համաշխարհային էներգետիկ փոխադրումների կարևորագույն ուղիներից մեկը, և տարածաշրջանում ցանկացած սահմանափակում կարող է ազդեցություն ունենալ միջազգային նավթային շուկաների ու ծովային փոխադրումների վրա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment