Լուսակերտում թնդանոթից կարձակվի 1 կրակոց,իսկ Երևանում՝ 2 կրակոց. ՊՆ–ն զգուշացնում է

Մայիսի 28-ին անցկացվելիք զորահանդեսի կազմակերպչական աշխատանքների շրջանակում մայիսի 21-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Լուսակերտում թնդանոթից կարձակվի 1 կրակոց, իսկ Երևանում (Նոր Նորքի 6-րդ զանգված՝ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա, «Հրազդան» մարզադաշտ) մայիսի 22-ին՝ ժամը 10:00-ին՝ 2 կրակոց: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

«Բնակչությանը խնդրում ենք ընդունել ի գիտություն»,–ասված է հաղորդագրության մեջ։

Leave a comment