Հայաստանում ապրում են մոտ 100 հազար արցախցիներ, որոնք «թողել-փախել են, ու դեռ պիտի բացատրություն տան, թե ինչո՞ւ չեն մեռել, ինչո՞ւ են կենդանի մնացել». «ՉԻ»

Այսպես՝ Հայաստանում ապրում են․

– Մոտ 1,2 միլիոն «շուն ու շանգյալներ» (ըստ սոցիոլոգիական հետազոտությունների՝ հենց այդքան են կազմում «պատերազմի եռագլուխ հրեշի» աջակիցներն ու նրանց ընտանիքների անդամները),

– Մոտ 100 հազար արցախցիներ, որոնք «թողել-փախել են, ու դեռ պիտի բացատրություն տան, թե ինչո՞ւ չեն մեռել, ինչո՞ւ են կենդանի մնացել»,

– 44-օրյա պատերազմին մասնակցած «11 հազար դասալիքներ» և «600 հազար պոտենցիալ դասալիքներ» (սա ասել է Աննա Հակոբյանը՝ նկատի ունենալով Հայաստանի զինապարտության տարիքի բոլոր տղամարդկանց),

– «Խոպանչիների» ընտանիքների անդամները՝ 250-300 հազար հոգի, ովքեր ապրում են Հայաստանում, օգտվում են ճանապարհներից, բայց ձրիակերների նման՝ «լայաղ չեն անում» դրսից իրենց ուղարկված գումարներից հարկեր վճարել,

– Նախկին իշխանությունների օրոք «պատերի տակ վնգստացող դատավորներ», «ծախու լրագրողներ», «կաշառակեր չինովնիկներ», «5-10 հազարով իրենց ձայները ծախողներ» և այլն, մի խոսքով՝ ևս մի 300 հազար հոգի։

Տակն ո՞վ մնաց։ Ճիշտ է, կերած-խմած ու բոլոր իշխանությունների օրոք թաղապետարանների մերձակայքում մանր-մունր գործեր «կպցնող» «տասովչիկները», իշխանական թափառախմբին ուղեկցող ու Նիկոլին պաչպչող կանայք ու «հորս արև, զենք տու՝ էթամ դրանց սաղին գյուլլեմ» լմլմացնող քյոփակները։ Մի խոսքով՝ նրանք, ովքեր, Նիկոլ Փաշինյանի կարծիքով, հենց «իսկական ժողովուրդն» են։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Նկարը՝ Ռուբեն ՄՈՒՐԱԴՅԱՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment