ՌԴ Բելգորոդի մարզում 3 մարդ է տուժել ուկրաինական ԱԹՍ–ների հարվածից

https://arm.sputniknews.ru/20260521/rd-belgvorvodi-marzum-3-mard-e-tuzhel-ukrainakan-atsneri-harvatsic-102421914.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/15/102420480_0:278:470:631_1920x0_80_0_0_5895722c71efeea6025b11476a45968b.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, բելգորոդ, անօդաչու թռչող սարք (աթս), տուժածներ

ռուսաստան, բելգորոդ, անօդաչու թռչող սարք (աթս), տուժածներ

Բաժանորդագրվել

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով պարբերաբար գնդակոծում է ՌԴ սահմանամերձ շրջանները։

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի անօդաչուների հարվածների հետևանքով ՌԴ Բելգորոդի մարզի Շեբեկինոյի շրջանում 3 մարդ է տուժել։ Այս մասին հայտնում է մարզի օպերատիվ շտաբը։

Նշվում է, որ Շեբեկինո քաղաքում անօդաչուն հարվածել է շարժվող մեքենային։ 18 և 20 տարեկան երկու երիտասարդներ տեղափոխվել են Շեբեկինոյի կենտրոնական շրջանային հիվանդանոց։ Նրանց բուժօգնություն է ցուցաբերվել, մեքենան վնասվել է։

Մասլովա Պրիստան գյուղում «Գազել» մեքենայի վրա FPV անօդաչուի հարձակման հետևանքով տղամարդ է վիրավորվել, նրան ևս Շեբեկինոյի կենտրոնական շրջանային հիվանդանոց են տեղափոխել։

2022 թվականի ապրիլի 11-ից Բելգորոդի մարզի ամբողջ տարածքում ահաբեկչական վտանգի բարձր (դեղին) մակարդակ է գործում։ 2024 թվականի օգոստոսի 9-ից հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել, օգոստոսի 15-ից իրավիճակը ճանաչվել է որպես դաշնային բնույթի արտակարգ դրություն։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment