«Արբիտրաժի եւ հաշտարարության հայաստանյան կենտրոն»-ը ֆինանսական խնդիրների առաջ է կանգնել

«Արբիտրաժի եւ հաշտարարության հայաստանյան կենտրոն»-ը ֆինանսական խնդիրների առաջ է կանգնել

 

«Արբիտրաժի եւ հաշտարարության հայաստանյան կենտրոն»-ի ֆինանսական խնդիրն առաջացել է Վճռաբեկ դատարանի որոշումից հետո։

  Աշխատանքային վեճի հիմքը Հիմնադրամի նախկին տնօրեն Տաթևիկ Մատինյանի 2024 թվականի հուլիսի 3-ի հրամանն է արբիտրաժային գործերի կառավարիչ Մարիամ Մելիքյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ։

Դատարանը որոշել է, որ Հիմնադրամի կողմից վճարման ենթակա գումարի չափը կազմում է 17 մլն 501 հազար 792 ՀՀ դրամ։

 Սակայն Հիմնադրամի 2026 թվականի տարեկան բյուջեի չափ է սահմանվել 140 մլն դրամ։

Հիմնադրամի ներկայացված բյուջեի եւ դրա բացվածքի վերլուծությունը ցույց է տալիս, որ տվյալ ծավալի ֆինանսական պարտավորության կատարումը Հիմնադրամի համար կառաջացնի լուրջ ֆինանսական դժվարություններ եւ կարող է վտանգել Հիմնադրամի բնականոն գործունեությունը, ինչպես նաեւ նրա կողմից իրականացվող գործառույթների շարունակականությունը։

Կառավարության որոշման նախագծով առաջարկվում է ԱԱՀ–ի գծով ձևավորված միասնական հաշվում առկա միջոցներն ուղղել Դատական ակտով Հիմնադրամի վրա դրված պարտավորության կատարմանը եւ 2026 թվականի բյուջետային եկամուտները եւ ծախսերն ավելացնել 17,501.8 հազ․ դրամով։ Այս նախագիծը  կառավարության նիստում չզեկուցվող է։

 

 

Leave a comment