ԵԱՏՄ անդամակցությունը պահպանելու վերաբերյալ Հայաստանի բացատրություններն անընդունելի են. Գալուզին

Մոսկվան չի կարող ընդունել Երևանի պաշտոնական դիրքորոշումը ԵԱՏՄ անդամակցությունը պահպանելու վերաբերյալ, քանի դեռ չի հաջողվել անցում կատարել դեպի Եվրամիություն։ Այդ մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը։

«Նման մոտեցումները մեզ չեն կարող բավարարել, դրանք մեզ համար բացարձակապես անընդունելի են»,- Ռուսաստանի Անվտանգության խորհրդի հատուկ աշխատանքային խմբի նիստից հետո ասել է նա՝ հիշեցնելով, որ Հայաստանը ստորագրել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը, ինչպես նաև ԵԱՏՄ հետագա զարգացման վերաբերյալ փաստաթղթերը մինչև 2030 թվականը և մինչև 2045 թվականը։

Leave a comment