Ցեխը շպրտեցին, ջուրը ծեծեցին, հիմա էլ մուկ են տշում. «Բոլորին դեմ եմ»-ի նոր դարձվածքային ակցիան


«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը նախընտրական քարոզչության շրջանակում հերթական խորհրդանշական ակցիան է իրականացրել: Կուսակցության ներկայացուցիչները Կառավարության շենքի մոտ «մուկ են տշել»՝ նպատակ ունենալով ցույց տալ, որ ի տարբերություն մյուս բոլոր ուժերի՝ իրենք իմիտացիա չեն անում, թե աշխատում են: Ընտրություններում հաջողելու դեպքում կուսակցությունը խոստանում է խորհադարան անցնելու շեմը դարձնել 1 տոկոս, կազմակերպել նոր՝ արտահերթ ընտրություն:


 


Հեղինակ՝ Աննա Զախարյան

Դիտումների քանակ2

Leave a comment