«Ռոսսելխոզնադզորը» սահմանափակում է Հայաստանից ծաղիկների ներմուծումը

Բաժանորդագրվել

Ժամանակավոր սահմանափակումը կգործի մինչև ջերմոցային տնտեսությունների ստուգման և դրա արդյունքների վերլուծության ավարտը։

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. «Ռոսսելխոզնադզորը» մայիսի 22-ից ժամանակավորապես կսահմանափակի Հայաստանից ծաղիկների ներմուծումը։ Այս մասին հայտարարել է ռուսական գերատեսչությունը։

«2026 թվականի մայիսի 22-ից «Ռոսսելխոզնադզորը» ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից ծագող և մատակարարվող ծաղկային արտադրանքի ներմուծման համար մինչև ջերմոցային տնտեսությունների ստուգման և դրա արդյունքների վերլուծության ավարտը», – ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ «Ռոսսելխոզնադզորը» հայտնել էր, որ հայկական կողմի հետ բանակցություններից հետո մի շարք հայկական ձեռնարկություններ կստուգվեն։ Գերատեսչությունը հավելել էր, որ «Ռոսսելխոզնադզորի» տարածքային կառավարման ուժերով ուժեղացվել է Հայաստանից Ռուսաստան ներմուծվող կարանտինային արտադրանքի ֆիտոսանիտարական վերահսկողությունը։

«Ռոսսելխոզնադզորի» ղեկավար Սերգեյ Դանկվերտն էլ հայտարարել էր Հայաստանից ներմուծվող արտադրանքի խստացված վերահսկողության մասին։

Leave a comment