Նարեկ Կարապետյանը երբևէ չի ունեցել ՌԴ քաղաքացիություն․ ՌԴ ԱԳՆ-ի արձագանքը

https://arm.sputniknews.ru/20260520/narek-karapetjany-erbeve-chi-unecel-rd-qaghaqaciutjun-rd-agn-i-ardzaganqy-102417694.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/1d/83510257_107:0:1600:1120_1920x0_80_0_0_5cf972c42c1c75e427caf758bddcb37c.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

միխայիլ գալուզին, հայաստան, ռուսաստան, նարեկ կարապետյան, քաղաքացիություն

միխայիլ գալուզին, հայաստան, ռուսաստան, նարեկ կարապետյան, քաղաքացիություն

Բաժանորդագրվել

Գալուզինը նաև հերքել է հայկական մի քանի ԶԼՄ-ների տարածած հրապարակումն այն մասին, թե իբր ռուս դիվանագետները գործունեություն են ծավալում Հայաստանի շահերի դեմ:

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik․ «Ուժեղ Հայաստանի» նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը երբևէ չի ունեցել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն։ ՌԴ Անվտանգության խորհրդի հատուկ աշխատանքային խմբի նիստից հետո լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարարը Միխայիլ Գալուզինը։

Մայիսի 20-ին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց` պնդելով, որ խորհրդարանական ընտրություններում «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համարով առաջադրված պատգամավորի թեկնածու Նարեկ Կարապետյանը դիտավորությամբ թաքցրել է ՌԴ քաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու մասին տեղեկությունը։ Կարապետյանն արձագանքեց` պնդելով, որ ինքն այլ երկրի քաղաքացիություն չունի, և դա ապացուցելու համար իր փաստաբանները դիմել են ՌԴ համապատասխան մարմիններին։

ՌԴ փոխարտգործնախարար հերքել է նաև հայկական մի քանի ԶԼՄ-ներում տարածված հրապարակումն այն մասին, թե իբր ռուս դիվանագետները գործունեություն են ծավալում Հայաստանի շահերի դեմ: Նրա խոսքով՝ այս կեղծ լուրը բորբոքում է լրտեսական արշավ ընդդեմ ՌԴ-ի։

«Վերջերս հակառուսական ուղղվածության տեղեկատվական ռեսուրսներից մեկում հրապարակվել է իրականության հետ բացարձակապես կապ չունեցող բացահայտ պարսավանք այն մասին, թե իբր Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը, աշխատակիցները, դիվանագիտական ծառայողներն ինչ-որ չթույլատրված գործունեությամբ են զբաղվում Հայաստանի շահերի դեմ։ Իհարկե, դա բացարձակ սուտ է, կեղծ է»,- հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարարը:

Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ դիվանագիտական ներկայացուցչության բնականոն գործունեությունը, որն ուղղակիորեն ամրագրված է դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի 1961 թվականի կոնվենցիայում, չարամտորեն ներկայացվում է որպես ինչ-որ անթույլատրելի գործունեություն։ Նրա խոսքով՝ հենց այդ համատեքստում էլ հայ քաղաքական գործիչներին վերագրվում են գոյություն չունեցող բաներ։

ՌԴ փոխարտգործնախարարը հավաստիացրել է, որ Մոսկվան «տվել է, տալիս է և տալու է պատշաճ հակահարված» և համապատասխան ձևով արձագանքելու է։

Հիշեցնենք, որ Նարեկ Կարապետյանի փաստաբան Վարդան Ալոյանն այսօր ՀՀ քննչական կոմիտեից պահանջել է հերքում հրապարակել իր վստահորդի հասցեին հրապարակված զրպարտության վերաբերյալ։ Ալոյանը շեշտել է՝ եթե հերքումն անհապաղ չհրապարակվի բոլոր այն վայրերում, որտեղ կոմիտեն հրապարակել է զրպարտություն հանդիսացող տեղեկությունը, ապա իրավունքների պաշտպանության համար համապատասխան հայց կներկայացվի դատարան

Leave a comment