«Դու պետական դավաճան ես»․ Թևանյանն արձագանքել է Փաշինյանին

https://arm.sputniknews.ru/20260520/du-petakan-davatshan-es-tevanjann-ardzaganqel-e-pashinjanin-102416710.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/0e/87786172_11:0:1434:1067_1920x0_80_0_0_91ff4937d0dd551dae9e8c348dd181e2.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

անդրանիկ թևանյան («պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի ղեկավար), «մայր հայաստան» ժողովրդական շարժում, նիկոլ փաշինյան

անդրանիկ թևանյան («պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի ղեկավար), «մայր հայաստան» ժողովրդական շարժում, նիկոլ փաշինյան

Բաժանորդագրվել

Թևանյանը հայտարարեց, որ ուղիղ եթերում Փաշինյանը հրահանգներ է տալիս իրավապահ համակարգին։

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik․ Պետական դավաճանը Նիկոլ Փաշինյանն է, որը ծառայում է Թուրքիայի ու Ադրբեջանի շահերին։ Այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում, արձագանքելով Փաշինյանի հայտարարությանը, իր հերթին ասաց «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանը։

Րոպեներ առաջ Վանաձորում նախընտրական քարոզարշավի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ վաղը ԱԱԾ-ն հաղորդում է ներկայացնելու Քննչական կոմիտե՝ Անդրանիկ Թևանյանի դեմ հայրենիքի դավաճանության հոդվածով։

«Թուրքիայի ու Ադրբեջանի շահերին ծառայող և պետական դավաճանությամբ Արցախը հանձնած, Հայաստանի տարածքները հանձնած Նիկոլ Փաշինյանն ինձ մեղադրում է պետական դավաճանության մեջ։ Սա խոսում է մեկ բանի մասին, որ հաճախորդը հուզված է, նյարդայնացած է, հաճախորդը փրփուրներից է կախվում, մտածում է, որ ռեպրեսիաների դիմելով և հանրահավաքի հարթակից հրահանգներ տալով՝ կարողանալու է վերարտադրվել։ Իր կոկորդին է կանգնելու այս ապօրինությունը»,- ասաց Թևանյանը։

Նրա խոսքով՝ Փաշինյանն ամբիոնից ուղիղ եթերում փաստացի հրահանգներ և ցուցումներ է տալիս իրավապահ համակարգին, թե ում պետք է կալանավորել կամ ում դեմ պետք է գործ հարուցել։

Leave a comment