Փաստաբան Մարինե Ֆարմանյանի ֆեյսբուքյան գրառումը
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը թիրախավորել է փաստաբանությունը, քանի որ փաստաբան Զարուհի Փոստանջյանին անվանել է անամոթ, ծախված ստահակ (և ուրիշ այլ զազրելի բառերով), միայն այն բանի համար, որ նա իրականացնում է ընդդիմադիր հայացքներով հայտնի անձի շահերի պաշտպանությունը:
Եթե մենք ունենայինք պատշաճ գլխավոր դատախազ, արդարադատության նախարար, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ, ՄԻՊ և այլն, որոնք զբաղված չէին լինի միայն իշխանահաճո աշխատանքով, ապա այս անձն առնվազն պատասխանատվության առջև պիտի կանգներ:
Բայց, թողնելով այդ գործը հաջորդ իշխանությանը, շատ կարևոր է, որ ապագայում Նիկոլ Փաշինյանի փաստաբանները չնույնացվեն իրենց վստահորդի հետ, կարողանան օրենքի դաշտում ամբողջ ծավալով պաշտպանել մեղադրյալին և երկրի ղեկավարի կողմից չթիրախավորվեն իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս:
Սա ուղղակիորեն պետության պոզիտիվ պարտականությունն է:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: