Սիրելի Պռոշյանցիներ, ձեր քվեն ենք խնդրում Հայաստան պետության համար․ ձայն տվեք մե՛զ, և այդ ձայնը ծառայելու է ձե՛զ․ բժիշկ-ազատամարտիկ Տարոն Տոնոյան

«Ես երկու անգամ թեկնածու եմ եղել, բայց որևէ անգամ չեմ արել այն արտահայտությունը, որը հիմա պետք է անեմ։ Ես բեմ եմ բարձրացել, ես միացել եմ այս թիմին՝ մեր ժողովրդից ձայն խնդրելու համար։ Ձայն խնդրելու, որովհետև այս ընտրությունները գնահատում եմ որպես բախտորոշ ընտրություններ։ Երբևէ Հայաստանի Հանրապետությունում այսպիսի կարևոր ընտրություն չի եղել, ինչպես այսօր, որովհետև սա չափազանցություն չէ․ մենք կանգնած ենք գոյաբանական խնդրի առաջ։

Հայաստանը կամ լինելու է, կամ այս մարդու՝ Նիկոլի և նրա թիմի ղեկավարությամբ դատապարտված է դանդաղ մահվան։ Իսկ դանդաղ մահը շատերը չեն զգում․ բժշկության մեջ նման երևույթ կա»,- այս մասին այսօր՝ մայիսի 20-ին, Պռոշյանում հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, բժիշկ-ազատամարտիկ  Տարոն Տոնոյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a comment