https://arm.sputniknews.ru/20260520/britanakan-radio-caroline-radivokajany-skhalmamb-hajtararel-e-charlz–iii-i-mahvan-masin-102415626.html
Բրիտանական «Radio Caroline» ռադիոկայանը սխալմամբ հայտարարել է Չարլզ III-ի մահվան մասին
Բրիտանական «Radio Caroline» ռադիոկայանը սխալմամբ հայտարարել է Չարլզ III-ի մահվան մասին
Sputnik Արմենիա
Վերջին 5 տարիների ընթացքում (2022-2026 թթ.) բրիտանական և համաշխարհային լրատվամիջոցները 3 անգամ սխալմամբ հաղորդել են բրիտանացի միապետերի «մահվան» մասին (այդ… 20.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-20T20:52+0400
2026-05-20T20:52+0400
2026-05-20T20:52+0400
չարլզ 3-րդ
մեծ բրիտանիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/12/73512381_0:99:1600:999_1920x0_80_0_0_e18202d480968b62133d96590810a127.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Բրիտանական «Radio Caroline» ռադիոկայանը, որը հեռարձակվում է Անգլիայի հարավում և կենտրոնական մասում, պատահաբար թողարկել է միապետի մահվան դեպքում նախապես պատրաստված նյութը: Կայանն ընդհատել է սովորական հեռարձակումը և հայտարարել թագավորի մահվան մասին, որից հետո հնչել է «God Save the King» («Աստված, պահպանիր թագավորին») հիմնը, իսկ հետո եթերն ընդհատվել է։15 րոպե անց հաղորդավարները վերադարձել են եթեր և ներողություն խնդրել՝ տեղի ունեցածը բացատրելով «տեխնիկական խնդրով»:Վերջին հինգ տարիների ընթացքում (2022-2026 թթ.) բրիտանական և միջազգային լրատվամիջոցները 3 անգամ սխալմամբ հաղորդել են բրիտանացի միապետների մահվան մասին: 2022 թվականի սեպտեմբերի 8-ին տեղի է ունեցել ամենախոշոր միջադեպը. Բուքինգհեմյան պալատի կողմից Եղիսաբեթ II թագուհու ծանր վիճակի մասին հայտարարելուց անմիջապես հետո, նախքան պալատի պաշտոնական հայտարարությունը, BBC-ի հաղորդավարուհի Յալդա Հակիմը սոցիալական ցանցերում գրառում է կատարել նրա մահվան մասին: Թվիթն արագ ջնջվել է, և լրագրողը ներողություն է խնդրել վաղաժամ հրապարակման համար:
մեծ բրիտանիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/03/12/73512381_154:0:1577:1067_1920x0_80_0_0_88fc8f9c265c087c1323bd34c5c6b049.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
չարլզ 3-րդ, մեծ բրիտանիա
Բաժանորդագրվել
Վերջին 5 տարիների ընթացքում (2022-2026 թթ.) բրիտանական և համաշխարհային լրատվամիջոցները 3 անգամ սխալմամբ հաղորդել են բրիտանացի միապետերի «մահվան» մասին (այդ թվում 2 անգամ՝ Չարլզ III-ի մասին)։
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Բրիտանական «Radio Caroline» ռադիոկայանը, որը հեռարձակվում է Անգլիայի հարավում և կենտրոնական մասում, պատահաբար թողարկել է միապետի մահվան դեպքում նախապես պատրաստված նյութը: Կայանն ընդհատել է սովորական հեռարձակումը և հայտարարել թագավորի մահվան մասին, որից հետո հնչել է «God Save the King» («Աստված, պահպանիր թագավորին») հիմնը, իսկ հետո եթերն ընդհատվել է։
15 րոպե անց հաղորդավարները վերադարձել են եթեր և ներողություն խնդրել՝ տեղի ունեցածը բացատրելով «տեխնիկական խնդրով»:
«Radio Caroline»-ի տնօրենը հայտարարել է, որ պատահարի մեղավորը «համակարգչային սխալն է», որի պատճառով ակտիվացել է «Միապետի մահը» սցենարը, որը բոլոր ռադիոկայանները պատրաստում են՝ թագավորի մահվան դեպքում եթեր տալու նպատակով։
Վերջին հինգ տարիների ընթացքում (2022-2026 թթ.) բրիտանական և միջազգային լրատվամիջոցները 3 անգամ սխալմամբ հաղորդել են բրիտանացի միապետների մահվան մասին: 2022 թվականի սեպտեմբերի 8-ին տեղի է ունեցել ամենախոշոր միջադեպը. Բուքինգհեմյան պալատի կողմից Եղիսաբեթ II թագուհու ծանր վիճակի մասին հայտարարելուց անմիջապես հետո, նախքան պալատի պաշտոնական հայտարարությունը, BBC-ի հաղորդավարուհի Յալդա Հակիմը սոցիալական ցանցերում գրառում է կատարել նրա մահվան մասին: Թվիթն արագ ջնջվել է, և լրագրողը ներողություն է խնդրել վաղաժամ հրապարակման համար: