«Յուրաքանչյուր քաղբանտարկյալ, առաջին հերթին Բագրատ Սրբազանը, իր բանտախցում գտնվելով՝ պայքարում է մեր իրավունքների համար». Հայկ Մամիջանյան

Մայիսի 20-ը Բագրատ Սրբազանի ծննդյան 55-ամյակն է և նրա ապօրինի ազատազրկման 330-րդ օրը։ Այդ 2 առիթներով Սրբազանի աջակիցները հավաքվել էին ԱԱԾ շենքի մոտ։

Նրանք ծննդյան օրվա երազանք պահեցին և փչեցին Բագրատ Սրբազանի տորթի մոմերը՝ կրկնելով նրա հայտնի արտահայտությունը․ «Լույսը կհաղթի խավարին»։

 

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ համացանցից է տեղեկացել միջոցառման մասին և հարկ է համարել անպայման մասնակցել։

«Յուրաքանչյուր քաղբանտարկյալ, առաջին հերթին Բագրատ Սրբազանը, իր բանտախցում գտնվելով՝ պայքարում է մեր իրավունքների համար։ Իրենց ամենաթանկը՝ ազատությունը, քաղբանտարկյալները ծառայեցնում են պայքարին։

Իրենք անազատության մեջ գտնվելով՝ պայքարում են, մենք պարտավոր ենք գոնե նմանօրինակ ակցիաներով և բարձրաձայնումներով քաղբանտարկյալների հարցն ուշադրության կենտրոնում պահել»,- ասաց Հայկ Մամիջանյանը։

Փաստաբան Սերգեյ Հարությունյանն ասաց, որ քիչ անց պատրաստվում է այցելել Սրբազանին։ Նշեց, որ գործընկերները գիշերը նրան արդեն իսկ անակնկալ են մատուցել։

 

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment