Չկա ավելի մեծ օրհնություն, քան կյանքի ամենից կարևոր ճանապարհները Ձեր օրհնությամբ սկսելը. Ռուբինա Պետրոսյանի ուղերձը՝ Բագրատ Սրբազանին

«Հայաստան» դաշինքի անդամ, փաստաբան Ռուբինա Պետրոսյանը գրում է․

«Այսօր Հայրենիքի Սրբազանի ծննդյան օրն է:

Վերջին տարիներին առաջին անգամ զրկված ենք Ձեզ անձամբ շնորհավորելու հնարավորությունից, բայց վստահ եմ՝ Դուք զգում եք այն անսահման սերն ու ջերմությունը, որն ուղղված է Ձեզ: Ամեն օր զգում ենք Ձեր ներկայության կարիքը, Ձեր ոգևորող խոսքի ու հայացքի կարիքը:

Սիրելի՛ Սրբազան Հայր, գիտեմ՝ Դուք բոլորիցս ազատ եք ու անկոտրում: Թող Ձեր կյանքի 55-րդ տարին խորհրդանշական լինի Հայրենիքի համար, որքանով Ձեր ամբողջ կյանքը նվիրում է առ Հայրենիք:

Չկա ավելի մեծ օրհնություն, քան կյանքի ամենից կարևոր ճանապարհները Ձեր օրհնությամբ սկսելը: Շնորհակալ եմ Ձեր մշտական օրհնության համար:

Ձեր՝ Ռուբինա»։

Leave a comment