Միքայել Սրբազանի գործով դատական նիստի ընթացքում նրա պաշտպան Մարինե Ֆարմանյանը տեղեկացրել է, որ քանի որ հեռարձակում է դատական նիստը, ես չեմ հրապարակի, հիվանդության առանձին նշումները, որը տրվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի կողմից այսօր՝ 2026 թվականի փետրվարի 4-ին։
Փաստաբանը հայտնել է, որ վիրահատությունից հետո Միքայել Սրբազանի մոտ նոր գանգատ է ի հայտ եկել։
«Երբ հետվիրահատական բուժումներ էր նշանակված, 2026 թվականի հունվարի 19-ին նորից գանգատ է արձանագրվել և կատարվել են համապատասխան հետազոտություններ։ 21, 01, 2026 թ․-ին արդեն լրացուցիչ բժշկական միջամտություններ են կատարվել, որից հետո արդեն պլանավորվել է ևս մեկ վիրահատություն, որն, ըստ Իզմիլյան բժշկական կենտրոնի բուրժումների գծով տեղակալ Նալբանդյանի, բաժնի վարիչ Բաղդասարյանի և բուժող բժիշկ Հարությունյանի ստորագրությամբ և կենտրոնի կնիքով տրված փաստաթղթով արձանագրվում է, որ 2026 թվականի փետրվարի տասին արդեն իսկ 2-րդ գանգատների հետ կապված պլանավորվում է ևս մեկ վիրահատության իրականացում»,- դատարանին ներկայացրել է փաստաբանը։
Դատավորը հստակեցրել է, թե վիրահատությունը կապվա՞ծ է նույն առողջական խնդրի հետ, ի պաստխան Ֆարմանյանն ասաց․ «Ոչ, այլ խնդիր է հայտնաբերվել, որովհետև ամսի 19-ին նոր գանգատներ է ունեցել ու հետազոտությունից հետո այդ գանգատներով նորից բժշկական միջամտություններ է կատարվել։ Պլանավորում է, որ հաջորդ վիրահատությունը նույնպես կկատարվի փետրվար ամսին»։
Դատավորը նաև ճշտել է, թե ո՞ր օրն է նշանակված վիրահատությունը։
«10․02․2026 թ․-ին, վերջնական պլանավորած օրն է , եթե ֆորսմաժորային իրավիճակ չլինի»,- պատասխանել է փաստաբանը։