Հաղարծինում այրվել է վագոն-տնակ


Մայիսի 20-ին՝ ժամը 15։27-ին, Տավուշի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղարծին գյուղում այրվում է վագոն-տնակ։


ՆԳՆ Փրկարար ծաեայության փոխանցմամբ՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։


Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։05-ին, մարվել՝  17։10-ին։ Այրվել է ոչ բնակելի վագոն-տնակը (մոտ 27 քմ)․ տուժածներ չկան։

Դիտումների քանակ1

Leave a comment