Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը անօրինական կերպով պահվող 7 վայրի կենդանի տեղափոխել է Կենդանաբանական այգի ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի․/Նովոստի-Արմենիա/․ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը անօրինական կերպով պահվող 7 վայրի կենդանի, այդ թվում նաև ՀՀ Կարմիր գրքում գրանցված թռչունների տեղափոխել են Երևանի Կենդանաբանական այգի։
Այս մասին հայտնում է ԲԸՏՄ-ն։
«Ս.թ. փետրվարի 3-ին Տեսչական մարմնի ու «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի աշխատակիցներն Արարատի մարզի «Հրաշք այգի» ռեստորանային համալիրի կենդանիների պահման վայրից՝ թույլտվություն չունենալու հիմքով վերցրել են 7 վայրի կենդանի, այդ թվում նաև ՀՀ Կարմիր գրքում գրանցված թռչուններ․ մասնավորապես՝ լուսան՝ 1 առանձնյակ, սպիտակագլուխ անգղ՝ 2 առանձնյակ (ՀՀ Կարմիր գիրք), գեղանի կռունկ՝ 2 առանձնյակ (ՀՀ Կարմիր գիրք), ալեքսանդրիայի թութակ՝ 1 առանձնյակ, կռամեռի վզնոցակիր թութակ՝ 1 առանձնյակ»,-նշվում է ԲԸՏՄ հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ կենդանիները Երևանի կենդանաբանական այգում կանցնեն բժշկական զննում և կգտնվեն մասնագիտական խնամքի տակ։