Լիտվայի արտաքին գործերի նախարարության` Կալինինգրադի վրա ՆԱՏՕ-ի հարձակման կարողության վերաբերյալ սպառնալիքները պետք է անտեսվեն, ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
Ավելի վաղ Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսը հայտարարել էր, որ Հյուսիսատլանտյան դաշինքն ունի «միջոցներ», որոնք կարող է օգտագործել Ռուսաստանի ռազմական ենթակառուցվածքների դեմ Կալինինգրադում։
«Գիտեք, մենք պետք է ինչ-որ կերպ անտեսենք, ավելի քիչ ուշադրություն դարձնենք ու նշանակություն տանք», – ասել է Լավրովը «Վեստի»-ի լրագրող Պավել Զարուբինին՝ մեկնաբանելով Լիտվայի արտաքին գործերի նախարարության սպառնալիքները։
Նա նշել է, որ դադարել է կարդալ նման հաղորդագրությունները։ «Դե, նրանք որոշակի հաստատման կարիք ունեն, որ գոյություն ունեն։ Բայց ի տարբերություն հայտնի փիլիսոփայի [Ռենե Դեկարտ], որն ասել է. «Մտածում եմ, հետևաբար ես գոյություն ունեմ», նրանք պարզապես գոյություն ունեն», – ասել է նախարարը։