ՏԵՍԱՆՅՈւԹ․ Գրազ եմ գալիս՝ երբեք ուրիշ երկրի քաղաքացիություն չեմ ունեցել. Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը վստահեցնում է՝ բացի ՀՀ քաղաքացիությունից՝ չի ունեցել որևէ այլ երկրի քաղաքացիություն։

«Գրազ եմ գալիս՝ երբեք ուրիշ երկրի քաղաքացիություն չեմ ունեցել», — ի պատասխան քննչականի տարածած հաղորագրության՝ ասաց Կարապետյանը՝ միևնույն ժամանակ հարց հնչեցնելով՝ եթե պարզվի, որ հաղորդագրությունը կեղծ է՝ պատրա՞ստ են հրաժարական տալ։

Կարապետյանի փաստաբանական թիմն այս հարցով դիմել է ՌԴ դեսպանատուն, իսկ ՔՊ-ականների դեմ հայցեր են ներկայացնելու։

Նարեկ Կարապետյանը հայտարարեց՝ եթե մինչև երեկո ՔԿ-ն հերքում չտարածի՝ դատի են տալու կառույցին։

@armlife.lurer

Գրազ եմ գալիս՝ երբեք ուրիշ երկրի քաղաքացիություն չեմ ունեցել. Նարեկ Կարապետյան Armlife.am #Armenia #news #lurer

♬ original sound — Armlife —

 

Leave a comment