Հանդես գալով որպես Նարեկ Կարենի Կարապետյանի փաստաբան պահանջում եմ
անհապաղ հրապարակել հերքում Նարեկ Կարապետյանի հասցեին հրապարակված
Ձեր կողմից 20.05.2026 թվականին կատարված հրապարակումը ներկայացվել է որպես փաստ առ այն, որ իբրև թե Նարեկ Կարապետյանը «թաքցրել է պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն խոչընդոտող՝ օտարերկրյա քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը» և «դիտավորությամբ թաքցրել է օտարերկրյա քաղաքացիություն ունենալու կամ ունեցած լինելու մասին տեղեկությունը, այն է՝ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն է ներկայացրել այլ պետության քաղաքացի չլինելու մասին բովանդակությամբ կեղծ դիմում՝ այդ կերպ թաքցնելով պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն խոչընդոտող՝ օտարերկրյա քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը»:
Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը յուրաքանչյուր պարագայում պարտավոր է դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն: