ԱՄՆ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները առաջիկա շաբաթներին կայցելեն Ռուսաստան, «Առաջին ալիք»-ին ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Մենք սպասում ենք, որ Ուիթքոֆը և Քուշները կայցելեն այստեղ առաջիկա շաբաթներին», – ասել է նա։
Նրա խոսքով, ամերիկյան կողմի հետ տարբեր մակարդակներում շփումները շարունակվում են։ «Շփումները շարունակվում են, լուծվում են բազմաթիվ գործնական հարցեր։ Եվ երկու երկրների վարչակազմերի միջև այս շփումները կշարունակվեն», – վստահեցրել է Ուշակովը։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի ներդրումների հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը հայտարարել էր, որ Ուիթքոֆը մտադիր է շատ մոտ ապագայում այցելել Ռուսաստան։ Հետագայում Ուշակովը հաստատել է դա «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին, սակայն չի կարողացել նշել ամերիկացիների այցի ճշգրիտ ամսաթիվը։