ՄԻՊ-ը կոչ է անում բացառել խտրական և ատելություն տարածող խոսույթը քարոզարշավում

Հասարակություն

20.05.2026 | 15:31

Մարդու իրավունքների պաշտպանը հաղորդագրություն է տարածել, որով նախընտրական քարոզարշավին մասնակցող քաղաքական ուժերին և հանրային դերակատարներին հորդորում է հրապարակային խոսքում բացառել պիտակավորող ու խտրական արտահայտությունները։

«Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ կոչ է անում նախընտրական քարոզարշավին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին և այլ հանրային դերակատարներին իրենց հրապարակային խոսքում բացառել սեռով, հաշմանդամություն ունենալու (այդ թվում` հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունենալու) հանգամանքով պայմանավորված, էթնիկ պատկանելության, կրոնական համոզմունքների և համանման այլ հիմքերով` պիտակավորող, խտրական և ատելություն տարածող ցանկացած խոսույթ»,- ասված է հաղորդագրությունում։

Leave a comment