ՈՒԵՖԱ-ն ցմահ որակազրկել է չեխական «Սլովացկոյի» կանանց թիմի նախկին գլխավոր մարզիչ Պետր Վլահովսկիին, հաղորդում է ESPN-ը։
2019-2023 թվականներին Վլահովսկին բազմիցս լոգարանում գաղտնի նկարահանել է իր թիմի մերկ կին ֆուտբոլիստներին՝ խաղերից և մարզումներից հետո։ Դրա համար մարզիչն օգտագործել է իր ուսապարկի մեջ տեղադրված մանրանկարահանող տեսախցիկ։
Բացի որակազրկումից, Վլահովսկին զրկվել է մարզչական լիցենզիայից և ստացել պայմանական ազատազրկման դատավճիռ։ Մարզիչը նաև «Սլովացկոյի» կանանց թիմի բոլոր ֆուտբոլիստներին վճարել է փոխհատուցում՝ յուրաքանչյուրին 940 եվրո։