«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքի դիմաց, այս անգամ «մուկ տշելու» խորհրդանշական գործողություն իրականացրեց։ Նաև հատուկ հայտարարվեց, որ այս փուլում բոլոր ուժերն են զբաղված «մուկ տշելով», սակայն, ի տարբերություն այլոց, իրենք դա անում են առանց պետական բյուջեի միջոցների և պարգևավճարների, ավելին՝ որևէ մուկ չի տուժում։
At Republic Square, in front of the Government building, the I Am Against Everyone party is holding an action called Kick the Mouse. Yerevan, Armenia

Մի պահ իրավիճակը լարվեց։ Ոստիկանները կառավարության դիմացից հեռացրին «Բոլորին դեմ»-ի ակցիայի դարպասը։
«Սա մեր քարոզարշավն է, ու դրա շրջանակում քաղաքական ակցիա ենք իրականացնում։ Ոստիկանը մեզ ասում է, թե չենք իրազեկել այս մասին, բայց նախընտրական շրջան է, ու իրազեկման կարիք չկա։ Մեզ ասում են, թե խանգարում ենք կառավարության աշխատանքին, կարծես թե այստեղ լուրջ բանով են զբաղված, մենք էլ մեր «մուկ տշելով» խանգարում ենք իրենց «մուկ տշելուն»»,- ասաց կուսակցության անդամ Հովսեփ Ղազարյանը։
At Republic Square, in front of the Government building, the I Am Against Everyone party is holding an action called Kick the Mouse. Yerevan, Armenia
At Republic Square, in front of the Government building, the I Am Against Everyone party is holding an action called Kick the Mouse. Yerevan, Armenia
At Republic Square, in front of the Government building, the I Am Against Everyone party is holding an action called Kick the Mouse. Yerevan, Armenia
Իշխան Գևորգյանի ձևակերպմամբ՝ «մուկ տշելը» ինչ-որ բան իմիտացնելն է, ձևացնելը, ինչպես, օրինակ, սահմանազատում անելը կամ իբր խաղաղություն հաստատելը․ «Բոլորին դեմ եմ»-ը միակն է, որ այդ ամենը ցույց է տալիս»,- ասաց նա։
At Republic Square, in front of the Government building, the I Am Against Everyone party is holding an action called Kick the Mouse. Yerevan, Armenia
At Republic Square, in front of the Government building, the I Am Against Everyone party is holding an action called Kick the Mouse. Yerevan, Armenia
«Մուկ տշելու» գործողություններն ամբողջությամբ՝ տեսանյութում․
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: