Ես ջարդելու եմ դրանց թալանչի թաթիկները․ նրանց հասցնելու եմ բոթասի մակարդակի․ Փաշինյան

Ես ջարդելու եմ դրանց թալանչի թաթիկները․ նրանց հասցնելու եմ բոթասի մակարդակի․ Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

«Էդ մարդը եկել հավակնում է, որ առաջնորդի Հայաստանի Հանրապետությունը: Էլ չեմ ասում, որ նա ո՛չ պատգամավորի, ո՛չ վարչապետի թեկնածու չի կարող լինել»:

Այս մասին Լոռու մարզում քարոզարշավի ժամանակ քաղաքացիների հետ հանդիպմանն ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նկատի ունենալով Սամվել Կարապետյանին:

Փաշինյանը հիշեցրել է, որ վերջինիս գլխավորած ՀԷՑ-ն անգամ մանկապարտեզների վրա է հոսանքի ավել գումարներ գրել, զորամասերի վրա, հետո գումարը գրպանել ու բարեգործություններ են արել:

«Էդ մարդիկ գող են, թալանչի են, էդ մարդկանց վնգունը դուրս է գալու,  որովհետև ես ջարդելու եմ դրանց թալանչի թաթիկները․ նրանց հասցնելու եմ բոթասի մակարդակի»,- ասել է վարչապետը:

 

Leave a comment