Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամի տնօրեն, քաղաքագետ Աբրահամ Գասպարյանը շնորհավորել է Բագրատ Սրբազանի ծննդյան օրը.
«Այս լուսանկարը հրապարակում եմ առաջին անգամ (ձախ նկարը)․․․
05․05․2024 թ․, Սրբազան շարժման քայլերթի հերթական կանգառներից մեկում՝ Սևան-Երևան ճանապարհին, երկաթե տնակներից մեկում, երբ կեսգիշերին հերթապահում էինք բարձր ջերմությամբ պառկած Բագրատ սրբազանի մահճակալի գլխին, դարմանում նրա արնակալած ոտքերը։
Բագրատ սրբազանն ազգի կամքի զրնգուն ճիչն է, չսասանվող հավատը, հայրենիքի գաղափարի հավերժականության, նյութեղեն հաղթանակին հոգեպես, սրտով և մտոք պատրաստ լինելու ջահակիրը։
Շնորհավո՛ր ծնունդդ, սրբազա՛ն հայր․ ազատության արշալույսն առջևում է, ինչպես Հայաստանի ազատագրումը ներքին քաղծկեղից»:
դիտվել է 68 անգամ