Էներգետիկ ճգնաժամ և չինական դոմինանտություն

Իրանի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակով պայմանավորված էներգետիկ ճգնաժամը և ավանդական վառելիքի գների աճը խթանում են էլեկտրամոբիլների ու հիբրիդային շարժիչով մեքենաների համաշխարհային պահանջարկը: Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ հղում անելով Միջազգային էներգետիկ գործակալության (ՄԷԳ) կանխատեսմանը։

ըստ կանխատեսման՝ 2026 թվականի արդյունքներով էլեկտրական և հիբրիդային ավտոմեքենաները կազմելու են համաշխարհային ավտոշուկայի մոտ 30%-ը։ Տարեկան վաճառքի ծավալը նախատեսվում է հասցնել 23 միլիոն միավորի՝ 2025 թվականի 20 միլիոնի դիմաց։

Գործոններ և տարածաշրջանային դինամիկա ՄԷԳ վերլուծաբանները պահանջարկի աճը բացատրում են երկու հիմնական պատճառով.

  1. Մարտկոցների արտադրության ինքնարժեքի նվազում,

  2. Ավանդական վառելիքի թանկացման ֆոնին շահագործման ծախսերը կրճատելու սպառողական ձգտում։

Աճի առավել բարձր տեմպեր են արձանագրվում Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում և Լատինական Ամերիկայում։ Եվրոպայում 2026 թվականին վաճառքների ծավալը կաճի մոտ 20%-ով՝ կազմելով ընդհանուր շուկայի մեկ երրորդը։

Արտադրական բևեռացում Չինաստանը շարունակում է պահպանել առաջատար դիրքերը՝ ապահովելով էլեկտրամոբիլների համաշխարհային արտադրության մոտ 75%-ը։ Չինական ներքին շուկայում գների անկման միտումը հանգեցնում է տեղական արտադրողների կողմից արտահանման ծավալների ակտիվ ընդլայնմանը, ինչը լրացուցիչ մրցակցային ճնշում է ստեղծում եվրոպական և ամերիկյան ավտոարտադրողների համար։

Leave a comment