Առաջիկա շաբաթներին սպասվում է Ուիտկոֆի և Քուշների այցը Ռուսաստան․ Ուշակով

https://arm.sputniknews.ru/20260520/arajika-shabatnerin-spasvum-e-uitkvofi-ev-qushneri-ajcy-rusastan-ushakvov-102389637.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/1b/90701029_171:0:2902:2048_1920x0_80_0_0_4a5a859b77e0af46032e280f3a780aeb.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ամն, յուրի ուշակով, ջարեդ քուշներ, սթիվեն ուիտկոֆ

ամն, յուրի ուշակով, ջարեդ քուշներ, սթիվեն ուիտկոֆ

Բաժանորդագրվել

Ռուսաստանի ղեկավարի օգնականը նշել է՝ Չինաստանում ԱԽՏՀ գագաթնաժողովի շրջանակում ՌԴ և ԱՄՆ նախագահների հանդիպումը դեռևս չի համաձայնեցվել, բայց այն հնարավոր է:

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը և ԱՄՆ առաջնորդի փեսա Ջարեդ Քուշները առաջիկա շաբաթներին կարող են այցելել Ռուսաստան։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Մենք առաջիկա շաբաթներին սպասում ենք Ուիտկոֆի և Քուշների այցին», – ասել է Ուշակովը ռուսական «Առաջին ալիքի» թղթակցին։

Նրա խոսքով՝ Չինաստանում Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի ժամանակ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը դեռևս չի համաձայնեցվել, բայց հնարավոր է։

«Մեր նախագահը հաստատել է, որ կգա ԱԽՏՀ գագաթնաժողովին։ Կարծում եմ, որ եթե երկու առաջնորդներն էլ լինեն Չինաստանում, ապա հավանաբար նրանք կհանդիպեն, ինչ-որ բանակցություններ կվարեն։ Առայժմ դա դեռ չի համաձայնեցվել, բայց քանի որ նման հեռանկար կա, դժվար թե որևէ մեկը հրաժարվի դրանից»,-ասել է Ուշակովը՝ պատասխանելով հանդիպման հնարավորության մասին հարցին։

ՌԴ-ԱՄՆ առանձին հանդիպման վերաբերյալ հարցին Ուշակովը պատասխանել է, որ այդ մասին առայժմ խոսք չկա։

Հիշեցնենք` Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև վերջին բանակցությունները տեղի են ունեցել Ժնևում փետրվարի 17-18-ին: Բանակցություններում ռուսական պատվիրակությունը գլխավորում էր ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին: Բանակցությունների երկրորդ օրվա արդյունքներով նա նշել էր, որ քննարկումները ծանր էին, բայց գործնական: Մարտի վերջին ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնեց, որ ԱՄՆ-ն մի շարք հետաքրքիր առաջարկներ է ներկայացրել Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման վերաբերյալ:

Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով արդյունավետ բանակցությունների. Զախարովա

Leave a comment