ԱՄՆ իշխանությունները մայիսի 19-ի գիշերը Հնդկական օվկիանոսում ձերբակալել են Skywave նավթային տանկերը, որը, ըստ ամերիկյան կողմի, ներգրավված է եղել իրանական նավթի փոխադրման մեջ։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Աղբյուրների փոխանցմամբ՝ տանկերը դեռ մարտ ամսից գտնվում էր ԱՄՆ պատժամիջոցների ցանկում։
Նավերի տեղաշարժին հետևող տվյալների համաձայն՝ Skywave-ը անցել է Մալակկայի նեղուցով և շարժվել Մալայզիայի արևմտյան հատվածի ուղղությամբ։ Իսկ բրոքերների և Lloyd’s List Intelligence-ի տվյալներով՝ փետրվարին տանկերը հնարավոր է բեռնել էր ավելի քան մեկ միլիոն բարել նավթ Իրանի Խարգ կղզում։
Դեպքի վերաբերյալ պաշտոնական լրացուցիչ հայտարարություններ դեռևս չեն հրապարակվել։